Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_8335
A A
Քաղաքականություն

Հյուսիային Մակեդոնիայի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքով (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ: 

Վարչապետը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների, այդ թվում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը  կարող է շատ հետաքրքիր վայր լինել արտասահմանյան ներդրողների համար, որոնք  ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի միմյանց կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Հյուսիսային Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Ստևո Պենդարովսկին նշել է  Հայաստանի հետ արդեն երեք տասնամյակ հաստատված դիվանագիտական հարաբերությունների փաստը և նկատել, որ այդ ընթացքում երկկողմ գործակցությունը տնտեսական ոլորտում չի հասել ցանկալի արդյունքների: Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը հավելել է, որ իրենց երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության խորացմամբ ու ընդլայմամբ և պատրաստ են հայ գործընկերների հետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: 

Հյուսիային Մակեդոնիայի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում տեղի ունեցող ժողովդավարական բարեփոխումների ընթացքով: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին: 

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, պայմանավորվել, որ առաջիկայում երկու կառավարություններն այդ ուղղությամբ կիրականացնեն համապատասխան քայլեր: