Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը կմրցի Վլադիմիր Եգորովի հետ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ազատոճայինների երկրորդ հնգյակը:

 

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանն իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ գոտեմարտով:

 

Մեր մյուս ըմբիշներին մրցակից են բաժին հասել Վրաստանի, Ուկրաինայի և Ռումինիայի ներկայացուցիչները:

74 կգ, 1/8 եզրափակիչ. Ավթանդիլ Քենչաձե (Վրաստան) – Հրայր Ալիխանյան

85 կգ, 1/8 եզրափակիչ. Իլյա Արչայա (Ուկրաինա) – Հովհաննես Մխիթարյան

92 կգ, նախնական փուլ. Ռոման Ռիչկո (Ուկրաինա) – Մարզպետ Գալստյան

125 կգ, 1/8 եզրափակիչ. Ռարեշ Դանիել Չինտոան (Ռումինիա) – Լևան Բերիանիձե

 

Նշենք, որ մեր 57 կգ քաշային կարգի ըմբիշ Միհրան Ջաբուրյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: