Բացել լրահոսը Փակել լրահոսը
_1581704519816-1581704520207
A A
Հասարակություն

Կորոնավիրուսը հասել է Եգիպտոս

Եգիպտոսում գրանցվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վիրուսը հայտնաբերել են զբոսաշրջիկի մոտ, հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից։

Այս պահին վարակակիրը երկշաբաթյա կարանտինի մեջ է, վիճակը բավարար է։ Այսպիսով, Եգիպտոսը դարձել է աֆրիկյան առաջին պետությունը, որտեղ կորոնավիրուսի դեպք է գրանցվել։ 

Հիշեցնենք, որ այս վարակն առաջին անգամ հայտնաբերվել է 2019-ի դեկտեմբերին, Չինաստանի Ուհան քաղաքում։