Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արսեն Թորոսյանը չէր կարողանում աչքերիս նայել, ինքը մոռացել էր գրագրության մասին. Դ. Սանասարյան (տեսանյութ)

Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Պետական Վերահսկողության ծառայությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի դատական նիստից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ֆեյսբուքյան նամակագրություն ունի, որտեղ նա նշում է, որ տեղյակ չէ թե ինչ կազմակերպության մասին է խոսքը։

«Ես ունեմ ապացույց՝ ֆեյսբուքյան գրագրություն, որտեղ ես Արսեն Թորոսյանին գրում եմ, որ չգիտեմ ինչ  կազմակերպության մասին ես դու ինձ ասում։ Բայց նա ինձ ասում է, որ ես իբր նախապես ընդունել եմ, որ այդ կազմակերպությունը Սամվել Ադյանինն է։ Պատկերացրեք, մի օր առաջ ես ընդունում եմ, որ Սամվել Ադյանինն է, մի օր հետո ասում եմ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է խոսքը։ Դրա համար ասում եմ՝ չգիտեմ Թորոսյանին ինչ են տվել դրա դիմաց, ինչ են ասել , ոնց են ճնշել։ Մինչև հիմա գրագրությունը կա։ Չէր կարողանում արքերիս նայել։ Ինքը մոռացել էր գրագրության մասին, երբ ցույց տվեցի, որ տես Արսեն, ես ասել եմ քեզ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է խոսքը և  իմ համար օրենքի տառն է կարևոր։ Բայց դու ասել ես այդ գնումների «ախմախ» օրենքները իմ համար կարևոր չէ,  իմ համար հիվանդների առողջությունն է կարևոր»։