Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. հայ ըմբիշների գրանցած արդյունքները

Հայաստանի ազատոճային ըմբիշներն առաջին մարտերն անցկացրին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ սլովենացի Դավիդ Հաբատի նկատմամբ և մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի լեհ Կշիշտով Բիենկովսկու հետ։

70 կգ քաշային Գևորգ Մխեյանը մրցեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևի հետ։ Մեր ըմբիշը հաջող սկսեց մարտը և առջևում էր 8։1 հաշվով, սակայն հետո տեղի տվեց և պարտություն կրեց՝ 8։15։