Բացել լրահոսը Փակել լրահոսը
2018AM________925004835
A A
Պաշտոնական

ԿԸՀ-ն՝ «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու մասին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին: 

Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Գրությունը (դիմումը) կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:

Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով