Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արդեն համայնքապետերի վրա պլան է դրված, որ որոշակի ձայներ ապահովեն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանրաքվեի գործընթացը պետք է հիմնովին մերժել.

«Մերժելու տարբեր ձևեր կան՝ բոյկոտ, իսկ եթե ստիպված են գնալ ընտրատեղամաս, ապա թող քվեարկեն «ոչ» կամ անվավեր դարձնեն իրենց քվեաթերթիկները»։

Թևանյանը կարծում է, որ անհրաժեշտ 650 հազար ձայնը ներկա իրավիճակում չի հավաքվելու․

«Մեծ շեշտ է դրվելու վարչական ռեսուրսի վրա, և մենք գործ ենք ունեալու կեղծիքների հետ ամենայն հավանականությամբ, որովհետև այդքան կողմ ձայն ապահովելն անհնար է»։

Նրա խոսքով՝ արձանագրվել է նաև իշխանության վարկանիշային անկում, և արդեն համայնքապետերի վրա պլան է դրված, որ որոշակի ձայն ապահովեն։

«Ա1+»-ի հարցին, թե ունե՞ն փաստեր, որ վարչական ռեսուրս է կիրառվում, Թևանյանն արձագանքեց․

«Ինֆորմացիա արդեն գալիս է տարբեր տեղերից, ղեկավարները ոչ հրապարակային հայտարարում են այդ մասին, և պատահական չէ «այո»-ի շտաբի ղեկավարի ընտրությունը, այսինքն՝ այդ ֆունկցիան նախկինում նախկին իշխանությունն է կատարել, այսօր բան չի փոխվել»։

Նշեց, որ փաստեր կհրապարակեն, երբ շտաբերը կձևավորվեն։

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուզում է ժողովրդի ձեռքից խլել հեղափոխության արդյունքում ձևավորված անկախ Սահմանադրական դատարանը»։

Թևանյանի պնդմամբ՝ իշխանության են եկել իրենց կյանքում անձնական հաջողության չհասած, աղքատ մարդիկ, ովքեր ուզում են նախնական կապիտալ ապահովել, իսկ  ՍԴ-ն կարող է խանգարել այդ ճանապարհին։