Բացել լրահոսը Փակել լրահոսը
85258709_184811369398296_4919643763485179904_n
A A
Քաղաքականություն

ՍԴ նախագահի խորհրդականը բացառում է, որ Թովմասյանը գնա հրաժարականի (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանից «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ մինչև հանրաքվեն ՍԴ նախագահը կամ անդամները գնան հրաժարականի ճանապարհով, Մուրադյանն ասաց, որ բացառում  է.

«Սահմանադրական դատարանի նախագահի մասով լիովին բացառում եմ, չեմ ուզում հիմա սա դիտարկվի, գիտեք, շահարկում են այդ հարցը, որ կարող է ճնշում լինել նաև իրենց ազատ կամարտահայտության վրա, հանրաքվեն չի՞ դիտվում ճնշում, երբ հարկադրաբար դադարեցվում են իրենց լիազորությունները։ Սակայն կարող է իմ խոսքը դիտվել ճնշում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մուրադյանը նաև բացառեց դա այն դատավորների մասով, ովքեր հայտարարել են, որ դա իրենց համար անհնարին է.

«Օրինակ, Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, մնացյալի մասով իրենք պետք է որոշեն՝ ինչ ճանապարհ են ընտրում», - ասաց ՍԴ նախագահի խորհրդականը։

Նա նաև նշեց, որ հանարքվեից հետո, եթե ՍԴ անդամների և նախագահի լիազորությունները դադարեցվեն, հնարավոր է, որ նրանք դիմեն ՄԻԵԴ, նշեց նաև, որ կան այլընտանքային լուծումներ, որոնց մասին այս պահին չի բարձրաձայնի:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորները հանդիպում են ՍԴ անդամների հետ, Մուրադյանն ասաց, որ ՍԴ ներսում այս մասով տեղեկություն չկա.

«Սակայն, եթե չեմ սխալվում, մամուլում հրապարակվեց, որ ԱԺ աշխատակազմը հաստատել է հանդիպումների փաստը։ Ի՞նչ են իրենք քննարկում, ես չգիտեմ, բայց եթե պայմանական քաղաքական իշխանությունը ինչ-որ սակարկություններ է անելու, պետք է ևս մեկ անգամ զգուշացնել, որ սա շատ լուրջ խնդիր է իրենց համար դառնալու հետագայում», - ասաց Մուրադյանը։