Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Անցումային դրույթի մեջ փոփոխություն անելը նշանակում է ամբողջ Սահմանադրության կայունությունը խաթարել» (տեսանյութ)

Հանրաքվեի առարկան անցումային դրույթն է,այն ունի որոշակի ակտուալության ժամկետ, և երբ այդ ժամակետը ավարտվում է, տվյալ դեպքում՝ նախորդ տարվա ապրիլի 9-ից, այն այլև ակտուալ չէ։ Դրա մեջ փոփոխություն անելը նշանակում է ամբողջ Սահմանադրության կայունությունը խաթարել»,- «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Անցումային դրույթները ժամկետը սպառելուց հետո փոփոխման ենթակա չեն, պնդում է Վարդևանյանը և հավելում, որ իրավական պետության սկզբունքները բացառում են դրա բոլոր հնարավորությունները:

Սահմանադրական դատարանը զուտ ընտրական վեճերի մարմին չի, որ մեր իշխանությունը այդպես է ընկալում,-նշում է Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրական փոփոխության գաղափարը մեկ հանգամանք էլ հաստատեց, որ փաստորեն մենք ունենք մի իրավիճակ, երբ 2019 թվականից Սահմանադրական դատարանը, ամբողջությամբ համալրված լինելով, մշտապես 8 դատավորով է նիստեր անցկացնում

«Այն հիմնավորումը, որը ներկայացվել էր, տեղին չէր։ դա իհարկե հրապարակային էր, Հիշեք ՍԴ անդամի և դատավորի անկյունաքարային խնդիրը. այդ հարցը, փաստորեն, լուրջ չէր, որ մենք հիմա հանրաքվեով, անցումային դրույթի մակարդակով փորձում ենք ինչ-որ  կիսալուծումներ գտնել՝ խաթարելով Սահմանադրության կայունությունը», - ասաց Վարդևանյանը: