Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia rekord 14.02.
A A
Սպորտ

«Միլանը» և «Յուվենթուսը» նոր ռեկորդ են սահմանել

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի 2019-20թթ խաղարկության կիսաեզրափակիչ «Միլան» - «Յուվենթուս» (1:1) հանդիպումը նոր ռեկորդ է սահմանել:

Ինչպես տեղեկացնում է Football Italia կայքը, «Սան Սիրո» մարզադաշտում կայացած հանդիպմանը ներկա են եղել 72.738 հանդիսական, իսկ տոմսերի վաճառքից ստացվել է  3.144.899 եվրո շահույթ: Դա նոր ռեկորդ է գավաթի խաղարկության այդ փուլի համար:

Ի դեպ, նախօրեին նույն մարզադաշտում տեղի ունեցած «Ինտեր» - «Նապոլի» (0:1) խաղին վաճառվել էր 59.601 տոմս:

«Միլան» - «Յուվենթուս» գավաթային պատասխան խաղը տեղի կունենա մարտի 4-ին, Թուրինում: