Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամեն ինչ հնարավոր չէ բարդել բարքերի, ենթամշակույթի վրա. Մարուքյանը՝ խաղաղ պայմաններում զոհերի մասին (տեսանյութ)

 «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը մտահոգում է վերջին շրջանում  բանակում խաղաղ պայմաններում մեկ տասնյակից ավելի զոհերի փաստը։

«Սա անընդունելի է, որևէ ձևով քննարկման առարկա չէ։ Մենք տարին սկսել ենք անվտանգության սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումներով, այս հարցերը քննարկել ենք և շարունակելու ենք ուշադիր լինել և իշխանություններից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել։ Ամեն ինչ հնարավոր չէ բարդել բարքերի, ենթամշակույթի և այլնի վրա։ Պետք է հետևողական աշխատանք տարվի, որ այս դեպքերը ոչ թե նվազագույնի հասցվեն, այլ ընդհանրապես բացառվեն։ Մենք իրավունք չունենք ունենալ նման իրավիճակ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։