A
A
Prochess լիգա․ «Հայկական արծիվները» վեցերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Աջակցիր «Ա1+»-ին«Հայկական արծիվներ» անվանումը կրող շախմատային թիմը շարունակում է հաջող ելույթները վիրտուալ շախմատի Prochess լիգայում։
Ընթացիկ տուրում մեր թիմը 11։5 հաշվով առավելության հասավ «Խորվաթական բուլդոգների» նկատմամբ և տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը: Շանթ Սարգսյանն ու թիմի նորեկ, իրանցի գրոսմայստեր Փահրամ Մաղսուդլուն վաստակել են 3-ական, իսկ Զավեն Անդրիասյանն ու Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ 2,5-ական միավոր:
Վեց տուրից հետո «Հայկական արծիվները» ընդհանուր հաշվարկով վաստակել է 123,5 միավոր և շարունակում է գլխավորել լիգայի Արևելյան դիվիզիոնը։
Հաջորդ՝ 7–րդ տուրում, մեր թիմը կհանդիպի «Հնդկաստանի Յոգեր» թիմի հետ, որը 106,5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Այդ մրցամարտը նախատեսված է փետրվարի 17-ին։