Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 13.02.
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը: Մեր ըմբիշները վաստակել են վարկանիշային 84 միավոր:

Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, որը չնայած ոսկե մեդալ չի նվաճել, սակայն վաստակել է 128 միավոր: 2-3-րդ տեղերը զբաղեցրել են Ադրբեջանի և Թուրիքայի ընտրանիները:

Մեդալների քանակով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ադրբեջանը՝ 6 մեդալ: Ապա հաջորդում է Ռուսաստանը՝ 5, Հայաստանն ու Վրաստանը՝ 4-ական: Բոլորից շատ ոսկե մեդալներ նվաճել են Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները՝ 2-ական:

Հիշեցնենք, որ մեր 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ու 97 կգ քաշայի Արթուր Ալեքսանյանը դարձել են չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանն արժանացել են բրոնզե պարգևների: