Բացել լրահոսը Փակել լրահոսը
snimok_ekrana_2020-02-12_v_4.16.34_pp
A A
Քաղաքականություն

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ ՀՀ-ում լրագրողների դեմ հայցերի մասին

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի աճի առիթով։ Ինչպես նշվում է այսօր տարածված հայտարարության մեջ՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում լրագրողները ենթարկվում են հարձակումների՝ տեղեկատվության իրենց աղբյուրները պաշտպանելիս։

Կազմակերպությունը մատնանշում է 1in.am լրատվական կայքի լրագրող Սոնա Հարությունյանի դեպքը, որը դատարանում էր հայտնվել ֆեյսբուքյան իր գրառման համար՝ տեսնելով կապ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ News.am- ի միջեւ։

«Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, որ նա պետք է «մեջբերեր իր աղբյուրը» և «ստուգեր փաստերը», չնայած նա պարզապես կարծիք էր հայտնում ոչ ֆորմալ հարթակում: Արդյունքում, Հարությունյանը հունվարի 31-ին ստիպված եղավ հերքող գրառում կատարել Facebook- ում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամբողջական հաղորդագրությունն՝ այստեղ