A
A
Եթե քաղաքական նշանակումներ են լինում, չենք կարող խոսել բարեվարքության, անկախության մասին. Կարեն Զադոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվել է անհամատեղելիության արգելքի պահանջի խախտմամբ։ Այսինքն՝ նա պետք է հրաժարվեր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և նոր ընտրվեր ՍԴ անդամ», - լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը։
Ըստ Զադոյանի՝ դատական համակարգի նկատմամբ առկա է հասարակության կողմից վստահության պակաս։
Անդրադառնալով ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանների դատավորների վերաբերյալ հարցին՝ Զադոյանն ասաց, որ վերջիններս պետք է համապատասխանեն 4 սկզբունքի. մասնագիտական բարձր կոմպետենցիա, թափանցիկություն (այդ թվում՝ ֆինանսական), էթիկայի կանոնների տիրապետում, հակակոռուպցիոն վարքագիծ։
Խոսելով Հակակոռուպցիոն դատարանների դատավորների, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բարեվարքության ստուգման հարցի մասին՝ իրավաբանն ասաց, որ չի կարծում, թե այսօրվա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ունեն այդ մանդատը, լեգիտիմությունը, որպեսզի կարողանան մյուսներին անցկացնել բարեվարքության թեստով։
«Քանի որ իրենք չեն անցել թեստը», - ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե քաղաքական նշանակումներ են լինում, չենք կարող խոսել բարեվարքության, անկախության մասին։