A
A
«Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսելու հնարավորություն կունենա» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳործող իշխանությունները Սահմանադրությունում հանրաքվեի միջոցով փոփոխություն են նախաձեռնել, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և մինչև 2018 թվականի ապրիլն ընտրված դատավորների լիազորությունները։ Հանրաքվեի օրն արդեն նշանակված է։
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն ասաց, որ ընտրված ընթացակարգերը, որոնցով առաջնորդվում են իշխանություններն, ամբողջովին իրավական է և համապատասխանում է Սահմանադրությանը։
Խոսելով Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացի պարագայում շտապ Վենետիկի հանձնաժողով դիմելու և կարծիքը դիտարկելու իշխանություններին ուղղված կոչից՝ Գալյանն ասաց, որ Արդարադատության նախարարության Ռուստամ Բադասյանն իր ելույթներով սպառիչ պատասխաններ տվել է։
Գալյանի համար հասկանալի չեն մտահոգություններն առ այն, որ ձևավորվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին նշանակելու է ՀՀ վարչապետը։
«Քանի որ կառույցի անկախության երաշխիքները սահմանվում են համապատասխան օրենքով, օրենսդրական ակտով։ Այսինքն չեն կապվում որևէ կերպ, որևէ պարագայում նշանակող մարմնի հետ։ Այսօր մենք հնարավորություն չունենք նման լիազորություն վերապահել Ազգային ժողովին, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովի լիազորությունները հստակ ֆիքսված են։ Եվ ԱԺ-ն քննչական մարմնի ղեկավար նշանակելու լիազորություն չունի», - պարզաբանեց փոխնախարարը։
Իսկ թե որքան կարժենա Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման վրա ծախսը դժվարացավ նշել, ինչպես նաև, թե որտեղ է լինելու շենքը հարցին, պատասխանեց, որ դեռևս հստակ չի կարող ասել։
Գալյանը նաև ասաց, որ կոմիտեն գաղտնալսելու հնարավորություն էլ կունենա։