Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Լույս» հիմնադրամը աստիճանաբար փոխում է գործունեության ուղղությունը (տեսանյութ)

««Լույս» հիմնադրամի տեսլականը եղել է ավելի մրցունակ Հայաստան ունենալը։ Ընդ որում, շատ հաճախ մրցունակության մասին խոսելիս առաջին հերթին խոսում են տնտեսական ցուցանիշների մասին, բայց երբ խոսում ենք երկրի մրցունակության մասին, նկատի ունենք երկիրն իր յուրաքանչյուր դրսևորմամբ՝ հոգևոր, մշակութային, կրթական ոլորտներում Հայստանը այլընտրանք չունի, քան լինել մրցունակ»,- «Լույս» հիմնադրամի 2019 թվականի գլխավոր արդյունքները ամփոփելիս հայտարարեց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ արդարադատությանն նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ «Լույս» հիմնադրամի տեսլականն է եղել նաև գործել, համաստեղծել, վերջինը Հայաստանի համար ամենբարդ տարրն է, որը, սակայն, թույլ է տալիս նորարարական մեթոդներով ստանալ նոր արդյունք և այդ գիտելիքների հիման վրա գնալ առաջ։

Հարությունյանի խոսքով՝ հիմնադրամը տարիներ շարունակ տվել է կրթաթոշակներ և հնարավորություն է տվել երիտասարդներին ստանալ կրթություն աշխարհի լավագույն բուհերում և 2008 թվականից առ այսօր այդ ուղղությամբ ծախսվել է ավելի քան 11 մլրդ դրամ։ 2018-ին մեր խորհուրդը որոշեց աստիճանաբար կրթական ծրագրից անցում կատարել դեպի գործելը և համաստեղծելը, սակայն դա արվում է աստիճանաբար։ Բոլոր այն ուսանողները, որոնք ներգրավված են եղել մեր ծրագրերում, հնարավորություն ունեն շարունակելու և ավարտելու ուսումը։ Վերջին երկու տարում այս ուղղությամբ մենք ծախսել ենք 1.2 միլիարդ դրամ, ֆինանասավորվել է 94 կրթաթոշակ», - ասաց հիմնադրամի տնօրենը։

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ  «Լույս» հիմնադրամը սկսել է եռամյա ծրագիր՝ վերականգնելու Ամարասի վանական համալիրը։

2019 թվականին աշխատանքները մեկնարկել են և նախատեսում են ավարտել երեք տարվա ընթացքում։