Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատգամավորն առաջարկում է, որպեսզի նվիրատվությունները հաստատեն համայնքի ավագանին (տեսանյութ)

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած  Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող Անի Սամսոնյանն ասաց, որ առաջարկվում է օրենքը լրացնել հետևյլալ կերպ՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքել նվիրատվության պայմանագիրը։ 

«Երևան համայնքում պրակտիկա է եղել, երբ նվիրատվությունները հաստատվել են ավագանու կողմից, 2018թ․-ին այս պրակտիկան չարաշահվել է այն առումով, որ Երևան համայնքի իշխանությունները հղում էին անում այն բանին, որ Երևանի մասին ՏԻՄ օրենքով և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում չի եղել հստակ դրույթ, որի համարձայն համայնքին կատարված նվիրատվությունները հաստատում է ավագանին»,- նշեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա վերը նշված օրենքերում ամրագրել այն, որ համայնքին տրվող նվիրատվությունը ,և նվիրաբերությունը պետք է հաստատի ավագանին։ 

«Սա ուղղված է ավագանու լիազորությունները մեծացնելուն, հետևաբար դրանց շրջանակում նաև ավագանու վերահսկողության գործառույթները կարգավորելուն և դրանց իրականացման համար անխափան պայմաններ ստեղծելուն»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։