Հայաստանի ֆուտբոլային ակումբները հաջող են հանդես գալիս ստուգողական խաղերում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ակումբներն այս օրերին ուսումնամարզական հավաքներ են անցկացնում արտասահմանյան երկրներում՝ պատրաստվելով առաջնության գարնանային հատվածին:
Հանրապետության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը մարզվում է Կիպրոսում, միանգամից երկու ստուգողական խաղ է անցկացրել: Նոր արարատցիենրը նախ 2:1 հաշվով հաղթել են ռուսական «Ուֆային», ապա ջախջախել Կիպրոսի «Այա Նապա» թիմին՝ 7:2:
Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատար «Լոռի ՖԱ» թիմը Թուրքիայում ոչ-ոքի է խաղացել ուկրաինական «Լվովի» հետ՝ 1:1, որը մարզում է մեր ազգային հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը: Անցած տարվա փոխչեմպիոն «Փյունիկը» 3:1 հաշվով առավելության է հասել ղազախական «Կայսպիի» նկատմամբ:
Իսպանիայում ուսհավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» ստուգողական առաջին խաղում ջախջախել է կատալոնական «Սենտ Անդրեու» թիմին՝ 6:1, որը հանդես է գալիս տեղի 4-րդ դիվիզիոնի առաջնությունում: Նորաստեղծ «Նոան» ընկերական առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է սլովենական «Մուրային»:
Այսօր Գյումրիի «Շիրակը» ստուգողական երկրորդ խաղը կանցկացնի Թուրիքայում՝ մրցելով ռուսական «ԲՄԱ Խաբարովսկի» հետ: Չորս օր առաջ շիրակցիները հաղթել էին ղազախական «Կայսպի» թիմին՝ 2:1: