A
A
Կարապետ Չալյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության նվաճեց առաջին մեդալը Հայաստանի համար:
77 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը 3-րդ տեղի համար մրցամարտում տեխնիկական հաղթանակ տարավ Բուլղարիան ներկայացնող հայազգի ըմբիշ Հայկ Մնացականյանի նկատմամբ: Առաջին մրցափուլի վերջում, երբ մեր ըմբիշն առջևում էր 3:0 հաշվով, մրցակիցը վնասվածք ստացավ և ստիպված հրաժարվեց մարտից:
Այդպիսով, գյումրեցի ըմբիշը առաջին բրոնզե մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար: Վաղը մրցանակների համար կպայքարեն մեր երեք ըմբիշներ՝ Արթուր Ալեքսանյանը, Գևորգ Ղարիբյանը և Կարեն Ասլանյանը: