Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն դուրս է գալիս ատելության խոսքի կանխարգելման աշխատանքային խմբից․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դուրս են գալիս Ազգային ժողովի ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտնեց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Ըննդիմադիր խմբակցությունը նման որոշում է կայացրել, որովհետև վերջին օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անհանդուրժողականություն են ցուցաբերել բազմակարծության դեմ, այդ կերպ բորբոքելով ատելության այլախոհության նկատմամբ։

«Քննարկումների վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը միտված էր ևս մեկ անգամ հանրությանը սևերի և սպատակների, պետական դավաճանների և նվիրյալների, յուրայինների և ոչ յուրայինների միջև բաժանելուն, սրելով ատելություն այն անձանց նկատմամբ, ովքեր կմտածեն և կգործեն իրեն խղճի, մտքի և արտահայտվելու ազատության շրջանակներում չկիսելով իշխանության մոտեցումը»,- ընդգծեց Անի Սամսոնյանը և հավելեց․

«Քանի որ իշխանությունը նպաստում է ատելության խոսքի կատարելագործմանը և իշխանությունը կամք չունի ատելության դեմ պայքարելու, ապա մեր խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ու ես դադարեցնում ենք մեր մասնակցությունը Ազգային ժողովի ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբում։