Բացել լրահոսը Փակել լրահոսը
84479871_2677712805848429_7433251902927667200_n
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ-ում նիստ է տեղի ունեցել (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում վեց անդամների և նախագահ Հրայր Թովմասյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում քննարկվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։

Նիստին մասնակցում էր նաև Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ում հարցեր ուղղեցին ՍԴ նախագահը և անդամները։

Հարցերը վերաբերում էին «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությանը, որը, ըստ ՍԴ կազմի, հասկանալի չէր և պարունակում էր անճշտություներ։

Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ թարգամանության փոփոխությունների կարիք չեն տեսնում, մինչդեռ ՍԴ  նախագահ Հրայր Թովմասյանը նշեց․

«Մեր խնդիրը, որպեսզի երբ որ գնա Ազգային ժողով, շատ ավելի պարզ տեքստերն են այլ կերպ հասկացվում, մեկնաբանվում, արդեն լինի անխոցելի և շտկված։ Եթե հաշվի առնենք, որ խնդրո առարկան շատ զգայուն թեմա է մեզ համար, թարգամանությունների խնդիրը շատ կարևոր է»։

ՍԴ կազմն առաջարկեց  և ընդունեց կոնվենցիայի գործի քննությունը կասեցնել, մինչև կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը։

Նիստից բացակայում էին ՍԴ անդամներ Վահե Գրիգորյանը և Ֆելիքս Թոխյանը։