Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Մեր խնդիրը օրենքի պահանջները կյանքի կոչելն է․ Տիգրան Մուկուչյան (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ՀՀ նախագահի՝ 2020 թվականի փետրվարի 9-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին որոշումը, որով  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 ապրիլի 5-ին, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշեց, որ  հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից։

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ սահմանված ժամանակացույցը խիստ է, կարճ ժամկետներ են դրված՝ գործառույթն  իրականացնելու համար։ Երեկվանից մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները։

Ընտրողների ցուցակը հրապարակված է ԿԸՀ կայքում, յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ և եթե ունենա առարկություններ, կարող է դիմել լիազոր մարմնին՝ շտկումների համար։ Այս ընտրական գործընթացի ժամանակ ցուցակները հրապարակելու նպատակն է, որպեսզի քաղաքացիները ծանոթանան ընտրական ցուցակներին։

«Ընտրությունների համար նախատեսվելիք գումարի հաշվարկը ներկայացվելու է Կառավարությանը։  Գործառույթների առումով շատ տարբերություններ նախորդ տարիների համեմատ առկա չեն։ 2018 թվականի ընտրություններին 2,5 կամ 2,7 միլիարդ դրամ էր ծախսվել։ Քանի որ նվազագույն աշխատավարձի աճ ունենք, հնարավոր է՝ հանձնաժողովների անդամների աշխատավարձի հետ կապված տարբերություններ լինեն»։

Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով դիտարկմանը, թե նախորդ իշխանությունների օրոք ներկայիս վարչապետը քննադատել է իր գործունեությունը, այժմ ի՞նչ հարաբերությունների հետ են իշխանության հետ, նշեց․

«Մենք ունենք մի առաքելություն՝ ընտրական օրենսգրքի պահանջների համապատասխան կազմակերպել գործընթացը, և որ օրենքին համապատասխան տեղի ունենա հանրաքվեն»,- ասաց նա։