Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chalyan 10.02.
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում պարտվեց ադրբեջանցուն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ մրցամարտում մեր 77 կգ քաշային ըմբիշը մրցեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ: Ավաղ, Կարապետ Չալյանին այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել և նա տանուլ տվեց 0:3 հաշվով: Վաղը նա կանցկացնի բրոնզե մեդալի համար մրցամարտ: