A
A
Լեգենդար ձյուդոյիստ Տեդի Ռիները 2010թ հետո առաջին անգամ պարտություն է կրել
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիացի լեգենդար ձյուդոյիստ Տեդի Ռիները վերջին 10 տարում առաջին անգամ պարտություն է կրել խոշոր մրցաշարում:
Փարիզում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարի 1/8 եզրափակիչում ծանրքաշային ձյուդոյիստն անսպասելի զիջել է ճապոնացի Կոկորո Կեգուրային, որը հակահնարքի օգնությամբ մաքուր հաղթանակ է տարել:
Սա Տեդի Ռիների թվով երրորդ պարտությունն էր իր կարիրերայի ընթացքում: Մինչ այդ նա պարտություն էր կրել 2008թ օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում և 2010թ աշխարհի առաջնության եզրափակիչում: Դրանից հետո ֆրանսիացի ձյուդոյիստը տարել էր 140 անընդմեջ հաղթանակ:
Նշենք, որ Տեդի Ռիները օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, 11 անգամ հաղթել է աշխարհի, 5 անգամ՝ Եվրոպայի առաջնություններում: