Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess havaknord
A A
Սպորտ

2020թ շախմատի հավակնորդների մրցաշարի վերջին մասնակցին ընտրեց Ռուսաստանը

Հայտնի է դարձել 2020թ շախմատի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 8-րդ մասնակիցը: Այդ իրավունքին արժանացել է 22-ամյա շախմատիստը Կիրիլ Ալեքսեյենկոն, ում  հատուկ հրավիրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան:

Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիան ՖԻԴԵ-ին առաջարկել էր անցկացնել մինի-մրցամարտ Կիրիլ Ալեքսեյենկոյի և Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, քանի որ ֆրանսիացի շախմատիստը հավակնորդների ընտրական փուլում զբաղեցրել էր 8-րդ տեղը: Սակայն միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով հավակնորդների մրցաշարի վերջին մասնակցին ընտրում է կազմակերպող երկրի ֆեդերացիան: ՌՇՖ-ն չի համաձայնել անցկացնել նման մրցամարտ:

Այդպիսով, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ հանդիպելու համար պայքար կմղեն ութ շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը , Վան Հաոն (երկուսն էլ Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնայշչին, Կիրիլ Ալեկսեյենկոն (բոլորը՝ Ռուսաստան), Անիշ Գիրին (Նիդերլանդներ): 

Հավակնորդների մրցաշարը մեկնարկելու է մարտի 15-ին, Եկատերինբուրգում: Այն կավարտվի ապրիլի 5-ին: