Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ. Հայաստան-Ադրբեջան երկու հակամարտություն առաջին փուլում

Այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները: Արդեն կայացել է բոլոր քաշային կարգերի վիճակահանությունը:

55 կգ քաշում հանդես եկող Ռուդիկ Մկրտչյանը պայքարը միանգամից կսկսի քառորդ եզրափակչից: Նրա առաջին մրցակիցը ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին է:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում կմրցի բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպասովի հետ: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կհանդիպի Մուրադ Բազարով (Ադրբեջան) – Յակոպո Սանդրոն (Իտալիա) մրցամարտի հաղթողի հետ:  

63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը առաջին փուլում ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Լևանի Կավարաձեի հետ:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանի անդրանիկ մրցակիցը շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնն է: Հաջորդ, 72 կգ քաշում Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակիչում կփորձի հաղթահարել խորվաթ Դոմինիկ Էտլինգերի արգելքը: 

Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում պայքարը կսկսի շվեյցարացի Նիկոլաս Պետեր Կրիստենի հետ մրցամարտով: 82 կգ քաշային կարգում Ռուբեն Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և կհանդիպի իսրայելցի Իգոր Պետրիշինի հետ:

Աշխարհի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) մեկնարկում կմրցի վրացի Տորնիկե Ձամաշվիլու հետ: Հաջողության դեպքում նրա հաջորդ մրցակիցը կարող է դառնալ ռուսաստանցի Ալեքսանդր Կոմարովը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից, թուրք Չենկ Իլդեմի հետ գոտեմարտով: Այս զուգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Դամիան Ֆեն Էուֆ (Շվեյցարիա) – Կիրիլ Միլենով Միլով (Բուլղարիա) մրցամարտի հաղթողի հետ:

Մեր գերծանր քաշային ըմբիշ Դավիթ Օվասափյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացնող իրանցի Սաբահ Սալեհ Շարիաթի հետ:

Այսօր նախնական փուլի մենամարտեր կանցկացնեն 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները: Հանդիպումները կսկսեն Երևանի ժամանակով ժամը 15:30-ին: Վաղը տեղի կունենան այս քաշային կարգի եզրափակիչներն ու սփոփիչ մրցամարտերը, իսկ մյուս 5 քաշային կարգերը կանցկացնեն նախնական փուլի մրցամարտերը: