Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ-ն դեռ չի քննարկել՝ հանրաքվեին «ոչ»-ի ճամբարից կլինի, թե «այո»-ի (տեսանյութ)

Սահմանադրությունը հնարավորություն տալիս է դիմել Սահմանադրական դատարան, այդ թվում Ազգային ժողովի որոշումների սահմանադրականությունը վիճարկելու հայցով, բայց նախագահը չի ընտրել այս տարբերակը։ Ամեն դեպքում սա նախագահի ընտրությունն է։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ՝ փետրվարի 9-ին նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին հրամանագրին։

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ ԱԺ պատգամավորների 1/5-ը հնարավորություն ունեն դիմել Սահմանադրական դատարան ԱԺ որոշումները վիճարկելու հայցով։ ԼՀԿ-ն կդիմի՞ այդ քայլին․ Տարոն Սիմոնյանը չհստակեցրեց՝ նշելով, որ հետագայում դրա մասին կհայտարարեն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում դեռ որոշում չկա նաև հանրաքվեին «ոչ»-ի, թե «այո» ճամբարից լինելու մասին։

«Խմբակցության հատուկ նիստ ենք գումարելու, որտեղ քննարկելու ենք, թե ինչպես պետք է վարվենք մինչև հանրաքվեի օրը»,- ասաց Տարոն Սիմոնյանը։