Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Սպորտ

Ինչպե՞ս է Ճապոնիան պատրաստվում Օլիմպիադային (տեսանյութ)

Ճապոնիան պատրասվում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։

«Կա մեկ ընդհանուր գաղափար, որ Օլիմպիական խաղերը պետք է լինեն համայն մարդկության համար։ Պահպանելով այս գաղափարը՝ ցույց տալ աշխարհին, թե ինչպես պետք է ապրել բնության հետ ներդաշնակ, ոչ թե պայքարել դրա դեմ»,- հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան։

Ըստ նրա՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են։ «Ճապոնիայում կառուցվել է նոր մարզադաշտ , որը կարող է 68 հազար մարզիկներ և հանդիսատես հյուրընկալել։ Որպեսզի շատ գումարներ չծախսվի, օգտագործվել են նախորդ՝ 1964 թվականի Օլիմպիական խաղերից մնացած սարքավորումները, որոնք դեռ սարքին են եւ կարելի է օգտագործել»,-նշում է դեսպանը։

Ճապոնիան նաեւ ուզում է ցույց տալ, որ վերականգնվել է 2011 թվականի ցունամիից հետո․

«Այս Օլիմպիական խաղերի միջոցով կփորձենք ցույց տալ, թե ինչպես է վերականգնվել երկիրը, ինչպես է փոխվել հասարակության մտածելակերպը»։

Խաղերից հետո Հայաստանի օլիմպիական հավաքականը կհյուրընկալվի ճապոնական Մինամիայզու քաղաքում: Այդ քաղաքն ընտրել է Հայաստանի հավաքականին, քանի որ մեծ հետաքրքրություն ունի ըմբշամարտի նկատմամբ:

«Ցավում եմ, որ մինչ օրս Հայաստանի և Ճապոնիայի քաղաքների միջև համագործակցություն չկա, չկան քույր քաղաքներ»,- նշեց դեսպանը։ Ինչ վերաբերում է նոր կորանավիրուսի համաճարակին՝ դեսպանը նշեց, որ, որպես կանոն, երբ գարունն անցնում է․ վիրուսների հետևանքները մեղմանում են, եւ դեռ մտավախություն չի չկա՝ խաղերը հետաձգելու հետ կապված։