Բացել լրահոսը Փակել լրահոսը
56143_b
A A
Պաշտոնական

Ճանշինի մեքենան գլորվել է ձորը․ կա զոհ

Փետրվարի 9-ին, ժամը 16։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Ճամբարակի ՃՇՇ-ի «ԿռԱԶ» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ` Արամ Հ., ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մարտական հաշվարկով տեղափոխել Ճամբարակի ԲԿ: