Բացել լրահոսը Փակել լրահոսը
85030234_583478268868668_6968229621921742848_n
A A
Քաղաքականություն

Միայն ՀԴՄ-ներ պահանջելով չի․ Զոլաքարի բնակիչ

Գեղարքունի մարզի Զոլաքար համայնքի բնակիչ Ատոմ Ադամյանը դժգոհություններ ունի։ Մշակած կաղամբն ու կարտոֆիլը իրացնել չի կարողանում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարեկան հաշվետվության միջոցառմանը նա, դիմելով խմբակցության պատգամավորներին, ասաց․ «Մեր վարչապետը հորդորում է աշխատել գյուղացիներին։ Գյուղացին աշխատում է։ Մեր մարզում մեծ քանակությամբ կարտոֆիլ և կաղամբ են արտադրում, որն ինքնարժեքով էլ չի վաճառվում։ Այսօր դրա մասին ոչ մեկը չի մտածում, ես 61 տարեկան եմ, ստացել եմ 10 000 կգ կաղամբ, 5000 կգ կարտոֆիլ, որը չի վաճառվում։ Չգիտեմ այս հարցին վարչապետը կանդրադառնա՞, թե՞ ոչ։ Միայն ՀԴՄ-ներ պահանջելով չի էլի, որ մարդը կարող է ապրել։ Ես աշխատել եմ, բա իմ աշխատանքի արդյունքով ո՞վ պետք է մտածի, ո՞վ պետք է իրացնի»։

Արձագանքելով մարզի բնակչի ելույթին, խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը նշեց, որ այդ խնդրի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են գյուղացիները, սակայն սայլը տեղից չի շարժվում։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր քաղաքացիների արտադրած գյուղատնտեսական ապրանքները իրացնենք»,- ասաց նա։