Բացել լրահոսը Փակել լրահոսը
84931610_2280368228931072_8039637680952180736_o
A A
Պաշտոնական

Հայաստանում բժիշկները երեխայի մարմնից առանձնացրել են 1.2 կգ-անոց գոյացությունը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Oրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատություն, որը բարի ավարտ է ունեցել:

Նորածին երեխան ծնվել է 2.55 քաշով, որից 1.2 կգ-ն եղել է Տերատոմա: Գոյացությունը վերացնելու համար երեխան վիրահատվել է, այն տևել է մոտ երեք ժամ, բժիշկներին հաջողվել է երեխայի մարմնից առանձնացնել գոյացությունն ու նրան ապրելու շանս տալ»: