A
A
Մհեր Ղազարյանը՝ կարատեի Եվրոպայի փոխչեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած կարատեի Եվրոպայի պատանիների, կադետների և մինչև 21 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ մեդալ:
52 կգ քաշային կարգում Մհեր Ղազարյանը կադետների կումիտեի մրցումներում հաղթահարել է նախնական փուլի բոլոր արգելքները և մտել եզրափակիչ: Այստեղ մեր 17-ամյա մարզիկը պարտվել է Գերմանիայի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցում են 52 երկրների 1155 մարզիկ-մարզուհի։ Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը մրցաշարին մասնակցելու համար թիմ է հրավիրել 16 կարատեիստ։