A
A
Ռոջեր Ֆեդերեր - Ռաֆայել Նադալ հանդիպումը ռեկորդներ է սահմանել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը բարեգործական հանդիպում են անցկացրել Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում:
Նրանք միանգամից երկու ռեկորդ են սահմանել թենիսի պատմության մեջ: Խաղին ներկա է եղել 52 հազար հանդիսական, ինչը նոր ռեկորդ է: Մինչ այդ բոլորից շատ մարզասեր հավաքել էր 2019թ նոյեմբերին Մեխիկոյում կայացած Ռոջեր Ֆեդերեր – Ալեքսանդր Զվերև հանդիպումը՝ 42,5 հազար:
Խաղի կազմակերպիչները հավաքագրել են 3 մլն դոլար գումար, ինչը նույնպես նոր ռեկորդ է: Այն ծախսվելու է ՀԱՀ-ում՝ բարեգործական նպատակներով:
Նշենք, որ միլիարդատեր Բիլ Գեյթսը նույնպես մասնակցել է հանդիպմանը՝ խաղային զույգ կազմելով Ռոջեր Ֆեդերերի հետ: