Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԶՈւ-ի հետ աշխատելու ենք այնպիսի հիմնավորումներով, որ փորձենք բոլոր հարցերը փարատել. Ա. Քոչարյան (տեսանյութ)

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստն այսօր 3 ժամից ավել տևեց։

Ինչպես նշել էինք, հանձնաժողովն այսօր հրավիրել էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

«Պատահական չէր, որ այս շրջանում մենք կարևորում էինք Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո պարոն Դավթյանի հանդիպումը։ Մենք քննարկել ենք տարաբնույթ հարցեր՝ անցյալի, ներկայի նաև ապագային միտված հարցեր»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ այսօրվա հանդիպումը արդյունավետ է եղել։ «Ապրիլյան պատերազմի հարցը ԶՈՒ-ի այսօրվա ղեկավարության հետ աշխատելու ենք այնպիսի հիմնավորումներով ներկայացնել, որ փորձենք բոլոր հարձերը փարատել։ Որովհետև ԶՈՒ-ն պետք է իր մարտական հերթափոխը իրականացնի առանց կասկածամիտ որևէ դրսևորման։ Սա այն կառույցն է, որի ծառայությունը վերաբերում է յուրաքանչյուրիս ընտանիքին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։