Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport vada
A A
Սպորտ

Ռուսաստանը, հնարավոր է, չմասնակցի 2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, Ռուսաստանի ֆուտբոլային միությանը գրություն է ուղարկել, որում նշված է այն մասին, որ այդ երկրի հավաքականը չի կարող մասնակցել 2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Այդ մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է BeIN Sports քաթարյան սպորտային հեռուստաալիքը։

ՌՖՄ պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովն այդ առիթով հայտարարել է, որ Ռուսաստանին ֆուտբոլի աշխարհի առաջնությունից կարող է զրկել միայն ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն։ Իսկ ահա Ռուսաստանի հակադոպինգային գործակալության գլխավոր տնօրեն Յուրի Գենուսը նշել է, որ WADA-ի և իրենց կազմակերպության միջև դատավարությունը դեռ ընթացքում է, ուստի միջազգային գործակալությունը չէր կարող որևէ որոշում կայացնել կապված ֆուտբոլի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի գալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի է ունենալու 2022 թվականին, Քաթարում։