Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարող է՝ զուտ էմոցիոնալ արտահայտություն էր․ փոխոստիկանապետը՝ Հայրապետյանի ելույթի մասին (տեսանյութ)

Օրենքը սահմանում է՝ եթե մենք ահազանգ ենք ստանում, անկախ անձից, մենք անպայման պետք է արձագանքենք դրան։ Կարծում եմ՝ այն, ինչ արվել է, եղել է օրենքի սահմանում։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածով բերման ենթարկելուն։ 

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե «մի գեղեցիկ օր ինքն է պառկեցնելու իրավապահներին ու  ոտքերը մաքրի իրենց վրա»՝ փոխոստիկանապետն արձագանքեց․ 

«Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա  իր գնահատականը և տրամաբանական լուծումը։ Չեմ կարող ասել, դա սպառնալիք էր, թե ոչ։ Կարող է՝ դա զուտ էմոցիոնալ արտահայտություն էր, բայց նման արտահայտությունը ողջունելի չէ ոչ մի անձի կողմից»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։