Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ էն մարդը չէ՞ր, որ ասում էր՝ պտի ծեծեմ․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին (տեսանյութ)

«Այսօր որ Ռուբեն Հայրապետյանների և մնացածի վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, միակ թույլ չտվողը վարչապետն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթին, թե մի գեղեցիկ օր ինքն է պառկեցնելու իրավապահներին ու  ոտքերը մաքրի իրենց վրա։ 

«Մենք այդ տեսակը չենք, մենք մարդակեր, մարդ ծեծող, մարդ սպանող, մարդ առևանգող չենք։ Էդ էն մարդը չէ՞ր, որն ասում էր՝ բա ինչ պիտի անեմ, պիտի ծեծեմ։ Մենք այդ տեսակը չենք, այդ տեսակը մերժվել է ՀՀ քաղաքացիների կողմից»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։