Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-YV82Y069N9
A A
Հասարակություն

«Սասնա ծռեր»-ի գործով միջնորդությունը մերժվեց

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում է «Սասնա Ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը։

Նիստը, սակայն, 40 րոպեով հետաձգվեց, քանի որ «Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանն ուշանում էր դատական նիստից։

Նիստի վերսկսվելուց հետո դատարանն անդրադարձավ հետաձգված միջնորդություններին ՝ 2017 թվականին Սմբատ Բարսեղյանի նախկին պաշտպան Տիգրան Ալումյանի միջնորդությանը՝ սույն գործով դիմելու Սահմանադրական դատարան՝ պարզելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը։

Դատարան,ը քննարկման առարկա դարձնելով միջնորդությունը, որոշում էր կայացրել հետաձգել այն, անդրադառնալ դատաքննության ավարտի փուլում՝  ամբողջական ապացույցներն ուսումնասիրելուց և դրա ծավալը սպառելուց հետ։

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը առաջարկեց քննարկել միջնորդությունը։

Մեղադրող կողմը նշեց, որ տվյալ միջնորդությունը վերաբերում է քրեական օրենսգրքի 8-րդ գլխին՝ արարքի հանցավորությունը  բացառող հանգամանքներին, և միջնորդությամբ հիմնավորված չէ, թե սահմանադրական ո՞ր նորմի հետ հակասության մեջ կարող է գտնվել այս ներկայացված միջնորդությունը։

Նշվեց, որ  հիմնավորված չէ այն դրույթը, որի  հակասության հարցը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարանի առջև, և այսքանով այդ միջնորդությունը անհիմն է։

Դատարանը միջնորդությունը մերժեց։

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը  դատաքննության նպատակով միջնորդություն ներկայացրեց հետազոտել տուժող Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը՝ իր  անհրաժեշտ ցուցմունքների առկայության պայմաններում հնարավոր ճիշտ պատասխան ստանալու համար՝ արդյոք Գագիկ Մկրտչյանը  վիրահատական միջամտությունից հետո եղե՞լ է  գիտակից վիճակում, թե՞ ոչ՝ հիշեցնելով, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է ՊՊԾ գնդի գրավման օրը՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, և մահացել օգոստոսի 13-ին, իսկ հիվանդության պատմագիրը գտնվում է քննչական ծառայությունում։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:  Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը: