A
A
Կոբի Բրայանթի և նրա աղջկա մասունքները հանձնել են հարազատներին
Աջակցիր «Ա1+»-ինԱվիավթարից զոհված անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի և նրա 13-ամյա աղջկա մասունքներն այսօր հանձնել են ընտանիքի անդամներին։ Այդ մասին հայտնում է Los Angeles Times թերթը։
ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը դեռ շարունակում է հետաքննել ավիավթարի պատճառները, որը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, և որի հետևանքով մահացել էին 9 հոգի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում սույն կազմակերպությունը կհրապարակի հետաքննության նախնական տվյալները։