Սիրելի Էդմոն, թողեք խոսեմ․ վեճ Մարուքյանի և Ռուբինյանի միջև (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջուանի Բուքիքիոյի հայտարարություններն ուղղված են Հայաստանի իշխանությանը։
Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ դրանցով կոչ էր արվում իշխանություններին, բայց վերջիններս էլ դրանք մեկնաբանում են հօգուտ իրենց։
«Իշխանությունները երբ որ ասում են՝ մենք ողջում ենք այդ հայտարարությունները, դրանով ուզում են ծածկեն մտահոգությունները։ Սա թրոլինգ է, իշխանությունները բարձր մակարդակով թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այսինքն այդ մարդկանց ձեռք են առնում»,- ասաց Էդմոն Մարուքյանը, ապա հավելեց․
«Իշխանությունը լեգիտիմ է և որևէ բանով կաշկանդված չէ ու ցույց է տալիս, որ ինքը լեգիտիմ է և թքած ունի այդ հայտարարությունների վրա։ Ես այսպես եմ ընկալում»։
Մինչդեռ ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ իշխանությունները տպավորություն են ստեղծում, որ կոչերն ուղղված են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։
Արձագանքելով պարոն Մարուքյանին՝ ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց․ «Եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր ռեյտինգ ունեցող մարդկանց անիմաստ դարձնել հերոս, Դուք վաղուց հերոս կլինեիք, պարոն Մարուքյան»։
Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Էդմոն Մարուքյանին դուր չեկավ։ «Ես Ձեզ չվիրավորեցի, ի՞նչ է նշանակում ցածր ռեյտինգ ունեցող։ Մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսեք Ձեզ կճանաչեն»,- նկատեց պարոն Մարուքյանը։ Պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց։
«Սիրելի Էդմոն, թողեք խոսեմ»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին՝ նշեց Ռուբեն Ռուբինյանը։