Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0073
A A
Տնտեսություն

«Պետք է մտածել այլընտրանքային եկամուտների աղբյուրների մասին» (տեսանյութ)

Առևտրի և ծառայության ոլորտում աճը հիմնականում պայմանավորված է եղել ստվերի բացահայտմամբ. այնպես չէ, որ մարդկանց կենսամակարդակը զգալիորեն ավելացել է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով 2019 թվականի տնտեսական ակտիվությանը։
 
Գյուղատնտեսության ոլորտի քաղաքականությունը, ըստ Պարսյանի, անցյալ տարի ձախողվել է, քանի որ գրանցվել է 4,2 տոկոսի անկում։ 
 
«Մենք կանխատեսելի տնտեսական ներդրումային քաղաքականություն ունենալու խնդիր ունենք, և բազմաթիվ քաղաքական պրոցեսների խոչընդոտում են տնտեսական գործընթացներին։ Պատահական չէ, որ «Քեմբրիջի անալիթիքս»-ը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին հրապարակեց վերլուծություն, որի համաձայն Հայաստանը դասվեց քաղաքական բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում», - հիշեցրեց ՀՅԴ տնտեսհետազոտություների պատասխանատուն։ 
 
2020 թվականի հիմնանական մարտավրավերներից մեկը, տնտեսագետի խոսքերով, լինելու է վառելիքների գների հարցը. բենզին, գազ, դիզելային վառելիք։ «Օրինակ գազի գինը սահմանվել է մինչև ապրիլի 1-ը։ Թե ապրիլի 1-ից հետո ինչ տեղի կունենա՝ մեծ հավանականությամո բարձրացում տեղի կունենա։ Բայց նույն բիզնեսի համար անհասկանալի է՝ ինչ թիվ դնել հաշվարկների հիմքում», - ընդգծեց նա։
 
Անդրադառնալով ավտոներկրմանը՝ տնտեսագետն ասաց, որ ավտոմեքենաների ներկրումից ու վաճառքից եկող բոնուսը սպառվել է, և արդեն պետք է մտածել այլընտրանքային եկամուտների աղբյուրների մասին։