Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa
A A
Սպորտ

ՖԻՖԱ-ի նախագահը ցանկանում է ուժեղացնել մրցակցությունը ֆուտբոլում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ իր գլխավոր խնդիրը ֆուտբոլում մրցակցությունն ուժեղացնելն է:

«Իմ աշխատանքը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում կայանում է նրանում, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին ուղեգրերի համար պայքարեն 50 երկրների հավաքականներ, ինչպես նաև ունենանք բարձր մակարդակի 50 ակումբներ: Սակայն, 2018թ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հանդես էին գալիս եվրոպական 6 և հարավամերիկյան 2 հավաքականներ: Եվրոպական երկրների ընտրանիների տարբերությունը մյուս աշխարհամասերի երկրների հավաքականների հետ դեռ շատ մեծ է: Նույնը նկատում ենք նաև ակումբային ֆուտբոլում. 10-12 ակումբներում հավաքված են ուժեղագույն ֆուտբոլիստները, իսկ մնացածը շատ են ետ մնում դրանցից», - ասել է համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահ էր ընտրվել 2016 թվականին, երբ կոռուպցիայի համար այդ պաշտոնից հեռացվել էր նախկին նախագահ Զեպ Բլատերը: 2019թ նա կրկին վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ: