Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport brazilia
A A
Սպորտ

Բրազիլիայում ֆուտբոլիստը ծեծկռտուք է հրահրել, հարվածել է երկրպագուին (տեսանյութ)

Ֆուտբոլի Բրազիլիայի ռեգիոնալ առաջնության «Ֆիգերենսե» - «Ավաի» խաղին հյուրերի ֆուտբոլիստի անվայել պահվածքի պատճառով մասսայական ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի երկրպագուների միջև։

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, հանդիպման 5-րդ րոպեին «Ավաիի» ֆուտբոլիստ Բրունո Սիլվան լեզվակռվի է բռնվել տանտերերի ֆանատների հետ։ Նրանցից մեկը մտել է խաղադաշտ և փորձել պարզել հարաբերությունները։ «Ավաիի» պահեստային դարպասապահը երկրպագուին չեզոքացնելու համար ըմբշամարտի հնարքով վայր է գցել նրան։ Այդ պահին Բրունո Սիլվան մոտեցել և ոտքով հարվածել է գետնին ընկած ֆուտբոլասերին։

Դա զայրացրել է «Ավաիի» մյուս նվիրյալներին, որոնցից մի քանիսը մտնել խաղադաշտ և փորձել հաշվեհարդար տեսնել ֆուտբոլիստի հետ։ Բարեբախտաբար, ոստիկանները շատ արագ են արձագանքել և հեռացրել են երկրպագուներին։

Այդ ընթացքում տրիբունայում ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի ֆուտբոլասերների միջև։ Խաղը դադարեցվել է որոշ ժամանակով։ Քսան րոպե անց հանդիպումը վերսկսել է և, ի վերջո, ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 2։0։