Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport Aeroflot Open
A A
Սպորտ

Հայաստանի 8 պատվիրակ կմասնակից շախմատի Aeroflot Open 2020 մրցաշարին

Փետրվարի 18-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկող Aeroflot Open 2020 շախմատային խոշոր մրցաշարին Հայաստանից կմասնակցեն 8 շախմատիստ-շախմատսիտուհի։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մրցաշարն անցկացվում է 3 խմբերով՝ A, B և C: Ուժեղագույն խմբում Հայաստանից կմասնակցեն մեր տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ 

B մրցաշարում հանդես կգան Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ինչպես նաև միջազգայնի վարպետ Դավիթ Գևորգյանը։ C մրցաշարում Հայաստանից հայտ է ներկայացրել միայն Արթուր Ղարագյոզյանը։

Բոլոր մրցումները կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Մրցանակային հիմնադրամը հավասար է 117․500 եվրո։ Կպարգևատրվեն 1-35-րդ տեղերը գրավող մասնակիցները։