A
A
Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի 8-ակի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՆովակ Ջոկովիչը հաղթանակով ավարտվեց 2020թ թենիսի «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:
Եզրափակիչ խաղում սերբ թենիսիստը 55 սեթում պարտության մատնեց ավստրիացի Դոմինիկ Տիմին՝ 6:4, 4:6, 2:6, 6:3, 6:4: Հանդիպումը տևեց 3 ժամ 59 րոպե: 32-ամյա Նովակ Ջոկովիչը 9 անգամ էյս արեց, իսկ 26-ամյա Դոմինիկ Թիմը՝ 13 անգամ: Երկու թենիսիստները թույլ են տվել 5-ական կրկնակի սխալներ:
Նովակ Ջոկովիչը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի առաջնության եզրափակիչում, իսկ ընդհանուր առմամբ 8-րդ անգամ նվաճեց այս երկրի չեմպիոնի կոչումը: Նա կստանա 4մլն 120 հազար դոլար պարգևավճար:
Ավաստրիացի թենիսիստը «Մեծ սաղավարտի» մրցումներում առաջին անգամ հանդես եկավ եզրափակիչում: Մինչ այդ նա չէր կարողացել հաղթահարել նույնիսկ երկրորդ փուլի արգելքը: