Բացել լրահոսը Փակել լրահոսը
179504
A A
Հասարակություն

Հայթաղ գյուղում հուղարկավորեցին զոհված զինծառայող Վահրամ Ավագյանին. ներկա էր նախարարը (տեսանյութ)

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում տեղի ունեցավ հունվարի 30-ին Արցախում զոհված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը:

Ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Հիշեցնենք, ավելի վաղ, Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները համաձայնության եկան Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Նախարարի հորդորով ու խնդրանքով, նրանք որոշեցին դադարեցնել բողոքը եւ վերադառնալ գյուղ՝ հուղարկավորելու զինվորին: նախարարը խոստացավ մեկնել իրենց հետ եւ մասնակցել հոգեհանգստին:

Հիշեցնենք, Վահրամ Ավագյանի հարազատները, չհավատալով ինքնասպանության նախնական վարկածին, ի նշան բողոքի, զինվորի դին բերում էին Երեւան՝ փակելով Արմավիր-Երեւան մայրուղին:

 

Տեսանյութը՝ 1in․am-ի