Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess potugal
A A
Սպորտ

Կարեն Գրիգորյանը հաղթեց Open de Portugal 2020 շախմատի մրցաշարում (տեսանյութ)

Հայաստանի շախմատի նախկին չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը հաջող հանդես եկավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Open de Portugal 2020 միջազգային մրցաշարում:

Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար, սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչի հետ: Կարեն Հ. Գրիգորյանը վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 7,5 միավոր և միայնակ զբաղեցրեց 1-ին տեղը, քանի որ իր հետ համաքայլ ընթացող մյուս չորս շախմատիստներն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Գլխավոր մրցանակից բացի մեր շախմատիստը կստանա նաև 2500 եվրո պարգևավճար:

Վաղը մասնակիցները կմրցեն արագ շախմատում: Այդ մրցաշարը բաղկացած է 8 տուրից: Հաղթողը կստանա 600 եվրո պարգևավճար: