Բռնցքամարտիկները մարզումները կշարունակեն Ուկրաինայում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի հավաքականը փետրվարի 2-ին կմեկնի Ուկրաինայի Իվանո - Ֆրանկովսկ քաղաք: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Այնտեղ մեր թիմը համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ընտրանիների հետ: Ավարտին մերոնք նաև ընկերական մարտեր կանցկացնեն, իսկ փետրվարի 19-ին կվերադառնան Երևան:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի և նրա ղեկավարած մարզչական կազմի հետ հավաքի կմեկնեն Արթուր Հովհաննիսյանը (52 կգ քաշային կարգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արմեն Մաշակալյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) ու Գուրգեն Մադոյանը (+91 կգ), ինչպես նաև մարզուհիներ Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ):
Ինչպես հայտնել է գլխավոր մարզիչը, թիմի նպատակը Տոկիոյում հուլիսի 24 -ին մեկնարկելիք օլիմպիական խաղերում հնարավորիս շատ մասնակից ունենալն է: Վարկանիշային մրցաշարերը կայանալու են Լոնդոնում, մարտի 14-24-ը, և Փարիզում, մայիսի 13-24-ը: