A
A
ՍԴ-ից քաղաքական գործչին բնորոշ ձևակերպումներ են հնչել․ Բադասյանը՝ առկա լարվածության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում սկսված բարեփոխումները չպետք է վտանգվեն ճգնաժամի հետևանքով, կարծիք հայտնեց Արդարադատության նախարարա Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի երեկվա հայտարարությանը՝ կապված Սահմանադրական դատարանի և Վարչապետի աշխատակազմի միջև տեղի ունեցող գործընթացների հետ։
«Եվս մեկ անգամ կարևորեց, որ ՍԴ ճգնաժամը բարեփոխումներին չպետք է խոչընդոտ հանդիսանա։ Եվ կարծում են, որ այդ ճգնաժամը պետք է լուծվի»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ նախարարը մասնակցում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընթացող հանրային քննարկմանը «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով:
Քննարկումից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով ԵԽԽՎ հայտարարության մեջ ՍԴ նախագահության և Վարչապետի աշխատակազմի միջև լարվածությանը վերաբերող հատվածին, ասաց, որ լարվածությունն ակնհայտ է, և այն առաջանում է, քանի որ ՍԴ-ից քաղաքական գործչին բնորոշ ձևակերպումներ են հնչել։
Դիտարկմանը, որ գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խախտել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը, նախարարն արձագանքեց, որ Փաշինյանը հղում է արել ՍԴ նախագահին առաջադրված մեղադրանքին։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմետեի ստեղծմանը՝ նա նշեց, որ այն նպատակ ունի ապահովել մասնագիտացում ունեցող կառույցի կայացումը իրավապահ համակարգում որպեսզի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննվեն արդյունավետ։
Բադասյանը թվեց մի շարք խնդիրներ, որոնց հանդիպում են կոմիտեի կազմավորման ընթացքում. գործող քննչական փորձառու քննիչների տեղափոխման կազմակերպում, նրանց բարեվարքության ստուգում մինչև տեղափոխվելը, որ կադրերի ընտրությունն ու նրանց բարեվարքության ստուգումը, պատրաստումը և վերապատրաստումը։ Ձևավորվելու է նաև կոռուպցիոն գործեր քննող դատարան, երկուսի դեպքում էլ նախարարության ռազմավարությամբ նախատեսված է 2021 թվականը։